Գաղտնիության քաղաքականություն

 

 Սույն գաղտնիության քաղաքականությունը կազմվել է «Սարգիս Եղիազարյան» Ա/Ձ -իկողմից և ներկայացնում է անձնական տվյալների պաշտպանության համար սահմանված ընդհանուր դրույթները։ Կայքի բովանդակության և սույն գաղտնիության քաղաքականության համար կիրառելի օրենքը ՀՀ օրենսդրությունն է:

 

 Խնդրում ենք ուշադիր կարդալ մեր գաղտնիության քաղաքականությունը՝ հասկանալու համար, թե ինչպես ենք Մենք հավաքում, օգտագործում և պաշտպանում ձեր անձնական տվյալները մեր կայքում:

 

1.Ինչպիսի՞ տեղեկատվություն ենք Մենք հավաքում

 

Մենք հավաքում ենք Ձեր տրամադրած անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հասցե, էլեկտրոնային փոստ և հեռախոսահամար:

 

Ձեր կողմից հատկացված բանկային քարտի տվյալների պահմանումը և կարգավորումը իրականացվում է այն բանկի կողմից, որը տրամադրել է Ձեզ այդ քարտը:

 

2. Ի՞նչ նպատակով ենք Մենք տեղեկատվություն հավաքում

 

Անձնական տվյալների հավաքումը Մենք իրականացնում ենք պահանջված ապրանքներն ու ծառայությունները Ձեզ տրամադրելու, ինչպես նաև ըստ անհրաժեշտության ապրանքների և զեղչերի մասին տեղեկատվություն ուղարկելու համար։

 

3. Ինչպե՞ս ենք Մենք տեղեկատվություն հավաքում

 

Մենք անձնական տվյալներ ենք ստանում անմիջապես ձեզանից, երբ դրանք տրամադրում եք մեզ OBD.am-ի արտադրանքի պատվեր կատարելիս

 

4. Ինչպե՞ս ենք Մենք պաշտպանում տեղեկատվությունը

 

Ձեր տվյալների գաղտնիությունն ապահովելու համար մեր կայքը օգտագործում ենք SSL անվտանգության տեխնոլոգիան՝ տվյալների փոխանցումը պաշտպանելու համար։ SSL-ը ծածկագրում է Ձեր բոլոր անձնական տվյալները, այնպես, որ այն հնարավոր չլինի կարդալ։

 

5. Անձնական տվյալները ջնջելու իրավունքը

 

Օգտատերը ցանկության դեպքում իրավունք ունի պահանջելու հեռացնել իր անձնական տվյալները: Ջնջման հարցումը ստանալուց և հաստատելուց հետո, տրամադրված բոլոր տվյալները կջնջվեն: