Նկարագրություն
TNP անվադողի գալովկաների հավաքածուն (4 կտոր, 1/2") նախատեսված է անիվների պտուտակները հեշտորեն քանդելու և ձգելու համար՝ առանց անիվի մակերեսը վնասելու։ Յուրաքանչյուր գալովկա ունի գունային նշում և պլաստիկ պաշտպանություն՝ քերծվածքներից խուսափելու համար։ Պատրաստված է դիմացկուն պողպատից, որն ապահովում է երկարատև ծառայություն և հուսալիություն։ Մատակարարվում է հարմարավետ պլաստիկ տուփով։
