Описание

Տեխնիկական բնութագիր`

  • Տեխսպասարկման ու նորոգման աշխատանքների ժամանակ արգելակներ մաքրման և ճարպազերծման համարԱրագ մաքրում և մաքրման գերազանց արդյունք
    • Մրի, ճարպի, արգելակների փոշու և յուղային մնացորդների արագ և արդյունավետ հեռացում
    • Մարքում է առանց հետքեր թողնելու

    Չի պարունակում ացետոն

    Լավ համատեղելիություն լաքերի, պլաստմասսայի, միջադիրների և ռետինի հետ

    Չի պարունակում AOX և սիլիկոն


    Ցուցում

    Նյութը չփոշեցրել տաք մասերի վրա: Ռետինե և պլաստմասսե դետալներն ու լաքապատ մակերեսները մաքրելուց առաջ չերևացող տեղում անպայման փորձարկել

    Օգտագործման հրահանգները խորհուրդներ են՝ հիմնված մեր կողմից արված թեստերի և մեր փորձի վրա: Յուրաքանչյուր օգտագործումից առաջ անհրաժեշտ է փորձել, ինքնուրույն կատարել սեփական փորձերը: Կիրառման ոլորտի բազմազանության, ինչպես նաև պահպանման և վերամշակման պայմաններով պայմանավորված՝ մենք պատասխանատվություն չենք կրում վերամշակման որոշակի արդյունքի համար: Մեր տեխնիկական սպասարկման անվճար ծառայությունը ապահովում է տեխնիկական ինֆորմացիայով կամ հանդես է գալիս որպես խորհրդատվական ծառայություն: Այն չի կրում իր վրա պատասխանատվություն, բացառությամբ այն դեպքերի, երբ մեր կողմից տրամադրված խորհրդատվությունը կամ ինֆորմացիան գտնվում են մեր պայմանագրով համաձայնեցված կետերի շրջանակներում: Մենք երաշխավորում ենք մեր արտադրանքի կայուն որակը: Մինչդեռ մեր կողմից
    արվում են տեխնիկական փոփոխություններ՝ հետագա զարգացմանն ավելի նպաստելու համար:

    Կիրառումը`

    Մեքենաների, սկավառակային և թմբուկային արգելակների, շարժիչի տուփի, փոխանցման տուփի վրայից յուղային և ճարպային մնացորդները, արգելակների փոշին արագ մաքրելու համար:

    Տեխնիկական ինֆորմացիա

     

    Պարունակությունը500 մլ
    ԿոնտեյներՕդակախույթ (աէրոզոլ)
    Հոտը/բույրըՆման լուծիչի
    ԳույնըԱնգույն
    Քիմիական կազմըԼիգրոին
    Խտությունը/պայմանը0,715 գ/սմ³ /  20°C-ի դեպքում
    Մաքս. այրման ջերմաստիճանը0 °C
    Վտանգի աստիճանը (Գերմանական կարգադրություն `այրվող հեղուկների վերաբերյալ)AI
    Պիտանելություն24 ամիս
    Առանց AOXԱյո
    Առանց սիլիկոնԱյո

    Պահանջվող լրասարք

    Համապատասխան ձեռնոցներ


    Քիմիական նյութերից պաշտպանող նիտրիլային ձեռնոց

    Թափանցելիության կարգը՝ 6

    Բամբակյա աստառով

    Քիմիական նյութերից պաշտպանող նիտրիլային ձեռնոց, գերհուսալի

    Թափանցելիության կարգը՝ 6

    Երկար, գերհուսալի դիզայն

    Միանգամյա օգտագործման նիտրիլային ձեռնոց, գերուժեղ

    Թափանցելիության կարգը՝ 1

    Միանգամյա օգտագործման ամուր ձեռնոցներ՝ հիանալի քիմիական պաշտպանությամբ

    Թափնացելիությունը գործընթաց է, որի արդյունքում քիմիական նյութը մոլեկուլյար մակարդակում թափանցում է պաշտպանող ձեռնոցի գործվածք:

    Քիմիական նյութի և ձեռնոցի առաջնային կոնտակտից մինչև քիմիական նյութի՝ ձեռնոցի գործվածքի մեջ թափանցելու ժամանակը կոչվում է թափանցման (ճեղքման) ժամանակահատված:

    Ներթափանցման չափորոշված ժամանակահատվածԹափանցելիության մակարդակ

    < 10 րոպե

    0

    ≥ 10 րոպե

    1

    ≥ 30 րոպե

    2

    ≥ 60 րոպե

    3

    ≥ 120 րոպե

    4

    ≥ 240 րոպե

    5

    ≥ 480 րոպե

    6

    Կարևոր տեղեկություն.

    Վերոնշյալ տեղեկությունը հիմնված է  լաբորատոր և անհատական փորձարկումների վրա և հանդես է գալիս որպես կիրառման ձեռնարկ: Սակայն ձեռնոցների փաստացի պիտանելիությունը կախված է նրանց օգտագործման անհատական պայմաններից: Հաշվի առնելով օգտագործվող և քիմիական նյութերի տարբերությունները, մասնավոր դեպքերում չի կարող բացառվել նաև տեղեկությունների այս կամ այն անհամապատասխանությունը:

    Մեր կողմից տարվում է հետևողական աշխատանք՝ հնարավոր խնդիրներին օպտիմալ լուծում տալու համար: