Описание

Տեխնիկական բնութագիր`

  • Չի պարունակում սիլիկոն` Այո
  • Պիտանելությունը` 24 ամիս
  • Խտության պայմանը` 20°C
  • Կոնտեյներ` Տարա
  • Մաքս. ջերմաստիճանային պայմանը` 180 °C
  • Առանց AOX` Այո
  • Գույնը` Դեղնավուն
  • Քիմիական կազմը` Հիդրոկարբոն
  • Յուղային կազմը` Սինթետիկ հանքայուղ
  • Հոտը/բույրը` Յուղ
  • Մին. ջերմաստիճանային պայմանը` -25 °C
  • Մաքս. կարճաժամկետ ջերմադիմացկունությունը` 200 °C
  • Ակտիվ բաղադրատարրի բռնկման ջերմաստիճ.` 300 °C
  • Կինեմատիկական յուղի մածուցիկությունը` 1500 cSt
  • Առանց թթուների` Այո
  • Առանց խեժ` Այո
  • Կայունություն՝ ընդդեմ` Աղաջրի, թույլ լաքերի, թույլ թթուների, ցայտումների

    Նկարագրություն`
    Դիմանում է ծանրության ճնշմանը

    Կազմում է շատ ամուր թաղանթ՝ աղմուկը խլացնող և տատանումները նվազեցնող հիանալի հատկությամբ:

    Արագ տարածվելու և ներթափանցելու հատկություն

    • Արագ տարածվելու հատկություն, որի շնորհիվ փակում է ոչ մեծ անցքերը
    • Հուսալի պաշտպանություն կոռոզիայից

    Սոսինձ

    Շարժվող և պտտվող մասերի վրայից քսայուղը չի ցրվում

    Համատեղելի է տարաբնույթ նյութերի հետ

    Կարելի է օգտագործել O և X օղակների համար, ինչպես նաև պլաստմասսայի վրա: Լաքապատ մակերեսների վրա չեզոք է:

    Կայուն է ջրի շիթերի, աղաջրի, թույլ թթուների և ալկալիների նկատմամբ:

    Առանց սիլիկոնի, խեժի և առանց թթուների պարունակության

    Ցուցում

    Դիմացկունություն ծանրության մեծ ճնշման դեպքում

    Մարմինների շարժման և դրանց վրա գործադրվող ծանրության դեպքում HHS 2000 քսայուղի շերտը մնում է ակտիվ՝ չկորցնելով իր հատկությունները: Այն հուսալի կերպով բաժանում է երկու լծորդված մարմիններն իրարից՝ կանխելով դրանց շուտ մաշվելը մեծ ծանրաբեռնվածության դեպքում: Այս հատկությունը պահպանվում է միայն չաղտոտված մակերեսների վրա, այդ պատճառով խորհուրդ է տրվում քսայուղն օգտագործելուց առաջ հիմնավոր մաքրել մակերեսը HHS Clean-ով՝ Արտ. 089310610:


    Օգտագործման հրահանգները խորհուրդներ են՝ հիմնված մեր կողմից արված թեստերի և մեր փորձի վրա: Յուրաքանչյուր օգտագործումից առաջ անհրաժեշտ է փորձել, ինքնուրույն կատարել սեփական փորձերը: Կիրառման ոլորտի բազմազանության, ինչպես նաև պահպանման և վերամշակման պայմաններով պայմանավորված՝ մենք պատասխանատվություն չենք կրում վերամշակման որոշակի արդյունքի համար: Մեր տեխնիկական սպասարկման անվճար ծառայությունը ապահովում է տեխնիկական ինֆորմացիայով կամ հանդես է գալիս որպես խորհրդատվական ծառայություն: Այն չի կրում իր վրա պատասխանատվություն, բացառությամբ այն դեպքերի, երբ մեր կողմից տրամադրված խորհրդատվությունը կամ ինֆորմացիան գտնվում են մեր պայմանագրով համաձայնեցված կետերի շրջանակներում: Մենք երաշխավորում ենք մեր արտադրանքի կայուն որակը: Մինչդեռ մեր կողմից արվում են տեխնիկական փոփոխություններ՝ հետագա զարգացմանն ավելի նպաստելու համար:

    Կիրառում

    Օգտագործվում է տարբեր բնագավառներում, ծանրությունից առաջացող մեծ ճնշման դեպքում. օրինակ՝ փոխանցման, կցորդման լծակների, ծխնիների, հեղյուսների, կողպեքների, ատամնանիվների յուղման համար:


    Ցուցում

    Օգտագործելուց առաջ տարան լավ թափահարել: Պարունակությունը լավ տարածել համապատասխան մասերի վրա և թողնել, մինչ այն կազդի: Կիրառելուց հետո տարան թողնել բաց