ThinkTool Reader 7 ավտոմոբիլային սկաներ է

120000 ֏

Կոդ 03553 Դասակարգ: Պիտակը:

Նկարագրություն

ThinkTool Reader 7 դա բազմամակարդակ ավտոմոբիլային ախտորոշիչ սկաներ է THINKCAR բրենդից, որը համատեղում է կոմպակտությունը և լայն հնարավորությունները։ Սարքը համալրված է 5 դյույմանոց գունավոր էկրանով և աշխատում է Android օպերացիոն համակարգով՝ ապահովելով հարմար և արագ մուտք բոլոր գործառույթներին։

Սկաները հնարավորություն է տալիս կարդալ և ջնջել սխալները, դիտել իրական ժամանակի տվյալներ և իրականացնել ամբողջական ախտորոշում հիմնական համակարգերում՝ շարժիչ, փոխանցման տուփ, ABS, SRS, BCM, AC, IC և այլն։

Մոդելի գլխավոր առավելությունը՝ հնարավորություն ընտրելու 28-ից 7 սպասարկման ֆունկցիա,օրինակ՝ սպասարկման ինտերվալների զրոյացում, դրոսելի ադապտացիա, ղեկի անկյան կալիբրացիա, DPF զտիչի վերականգնում, EGR ադապտացիա և այլն։

THINKCAR THINKTOOL READER 7-ի առանձնահատկությունները․:

  • 5″ TFT գունավոր էկրան։
  • Android 6.0 օպերացիոն համակարգ։
  • Ներկառուցված հիշողություն՝ 16 ԳԲ։
  • Միացում OBDII մալուխով (1,2 մ երկարությամբ)։
  • Սնուցում՝ 8–18 Վ։
  • Ծրագրային ապահովման անժամկետ թարմացումներ
  • Աշխատանքային ջերմաստիճան՝ 0…+50 °C։

Reader 7 հիանալի ընտրություն է ավտոսերվիսների և մասնագետների համար, ովքեր ցանկանում են ունենալ կոմպակտ, հուսալի և արդիականացվող ախտորոշիչ սարք՝ ընդլայնված ֆունկցիաներով։